Կոպիրկին․ Գերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է

Կոպիրկին․ Գերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գյումրիում հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է։

«Մասնավորապես ակտիվ գործունեություն է ծավալում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը, որն այժմ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, բայց շարունակում է աշխատել երկու կողմերում իր ունեցած կապերով»,- ասել է դեսպանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա նաև նշել է, որ գերիների հարցում ռուսական կողմի դիրքորոշումն ի սկզբանե եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը։

«Ցավոք, դա չստացվեց անել այնքան հեշտ ու արագ, որքան կցանկանայինք, բայց աշխատանքը շարունակվում է։ Մենք շատ լավ հասկանում ենք խնդրի սոցիալ–հոգեբանական ամբողջ սրությունը, դրա կարևորությունը գերիների ընտանիքների ու Ադրբեջանում պահվող անձանց համար»,– ասել է Կոպիրկինը` վստահեցնելով, որ Ռուսաստանն անում է հնարավորը խնդրի արագ լուծման ու խաղաղության հաստատման համար։

ՌԴ դեսպանը հայտարարել է նաև, որ հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը կարգավորելու նպատակով ռուսական կողմը մասնակցում է նաև սահմանազատման հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին։

2021–ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն էր արել իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---