Վարորդները կրկին ցույց են անում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ

Վարորդները կրկին ցույց են անում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ

PanARMENIAN.Net - ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս են եկել փողոց՝ թանկացումները կանխելու հույսով։ Վարորդները Բրազիլիայի հրապարակից երթով գնում են դեպի Հանրապետության հրապարակ, տեղեկացնում է Yerkir.am-ը։l

Ակցիային մասնակից վարորդներից մեկն ասել է, որ այս անգամ միանալու են ավելի մեծ թվով քաղաքացիներ։

Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:

Վարորդները բողոքի ցույցի էին դուրս եկել նաև հունվարի 31-ին՝ եղան բերման ենթարկվածներ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ վերանայվել են ԱՊՊԱ-ի բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---