ԱԺ-ն ընդունել է Աղվան Վարդանյանի՝ ՀՀ դրոշի կիրառման շրջանակն ընդլայնելու նախագիծը![]() 9 փետրվարի 2022 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի կիրառման շրջանակը: Քննարկման էր ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվել է 84 կողմ ձայնով։ «Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել», - ասել է Վարդանյանը: Ներկայացնելով նախագիծը Վարդանյանն ասել էր, որ օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը պետականության հանդեպ քաղաքացիների, առաջին հերթին երեխաների և երիտասարդների մոտ հարգալի վերաբերմունքի ամրապնդումն է։ Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի ՀՀ դրոշը մշտապես բարձրացված լինի նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: Առաջարկվում է կանոնակարգել նաև Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման հարցը: Հեղինակն ընդգծել է, որ նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել օրենքի պահանջների որոշակի խախտումների համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է Կառավարության առաջարկներն ու կողմ կարծիքը օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |