Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների ոլորտում![]() 12 փետրվարի 2022 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ հավելելով, որ առաքումների ծավալների ավելացման նոր առաջարկներ կան։ Այդ մասին հայտնել է Turan գործակալությունն Իրանի պետական «Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակում» հեռուստաալիքի վրա հղումով։ 2021 նոյեմբերին Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը գազի փոխանակման վերաբերյալ համաձայնագիր էին կնքել։ «Այդ նախագծի հեռանկարը հաջող է երևում, կան նույնիսկ գազի առաքումներն ավելացնելու առաջարկներ և բանակցություններն այդ հարցի շուրջ մշտապես ընթացքի մեջ են։ Կան նոր նախաձեռնություններ գազի մատակարարումների հարցում երկկողմ և բազմակողմ գործակցությունն ընդլայնելու վերաբերյալ»,-ասել է Ալիզադեն։ 2022-ի սկզբում Իրանը սկսել է Թուրքմենստանից ստացվող գազն առաքել Ադրբեջան՝ ըստ եռակողմ սվոփային համաձայնգրի։ Մեկ օրում առաքվում է ավելի քան 4 մլն խմ գազ։ Ընդհանուր առմամբ, պայմանագրով նախատեսվում է Իրանի տարածքով 1․5-2 մլրդ խմ թուրքմենական գազ առաքել Ադրբեջան։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |