ՌԴ-ն արտաքսել է ԱՄՆ փոխդեսպանին

ՌԴ-ն արտաքսել է ԱՄՆ փոխդեսպանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին։ Այդ մասին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Գորմանը գործող վիզա ունի և վերջինիս ՌԴ-ում լինելու ժամկետը 3 տարուց պակաս է։

Հունվարին ԱՄՆ-ից հեռացել էր ՌԴ փոխդեսպանը, ինչն, ըստ Ռեբհոլցի, տեղի է ունե ցել «դիվանագիտական կանոնավոր ռոտացիայի շրջանակում»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն վաղուց էր ՌԴ-ին տեղեկացրել, որ երկրում դիվանագետները պետք է մնան 3 տարուց ոչ ավելի և պետք է մեկնումից 6 ամիս առաջ իրազեկեն այդ մասին։

«Ի պատասխան ՌԴ-ն ամերիկացի դիվանագետներից պահանջում է, որ նրանք լքեն երկիրը 3 տարին լրանալուց շատ ավելի վաղ և երկու շաբաթ են տալիս դրա համար՝ դա համարելով պատասխան քայլեր։ Սակայն, դա նույն չէ»,-ասել է ամերիկացի դիվանագետը։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---