Փսակի․ Բայդենը համաձայն է հանդիպել Պուտինին

Փսակի․ Բայդենը համաձայն է հանդիպել Պուտինին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայն է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնվել է հանդիպել նախագահ Պուտինի հետ, եթե ներխուժում չլինի»,-ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։

Փսակին նշել է, որ այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ որպես փետրվարի 24-ին կայանալիք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքերի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շփումների շարունակություն։

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Բայդենն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ Ուկրաինայի արևելքում իրադրության սրման պատճառով։

Փետրվարի 20-ին ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին Ռուսաստանում՝ առևտրի կենտրոնների, մետրոյի և երկաթուղային կայարանների վրա հնարավոր հարձակումների մասին։ Զգուշացումը վերաբերում է խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին, ինչպես նաև Ուկրաինային սահմանակից գոտիներին։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։

Փետրվարի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է որ, ըստ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածության, ՌԴ Ռոստովի շրջանում տարածք են հատկացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության համար, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---