Արցախի ԱԱԾ. Ի զորու ենք ապահովելու ԱՀ նախագահի անվտանգությունը

Արցախի ԱԱԾ. Ի զորու ենք ապահովելու ԱՀ նախագահի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Արցախի ԱԱԾ-ն, անդրադառնալով Ադրբեջանի դատախազության՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու մասին որոշմանը, հայտարարել է, որ ի զորու է ապահովելու վերջինիս անվտանգությունը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունն ի զորու է ապահովելու ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»,-ասվում է ԱՀ ԱԱԾ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ամենամոտ ապագայում «կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։ Նա ասել է, որ Հարությունյանը հետախուզման մեջ է և մեղադրվում է «Գյանջայի բնակիչների դեմ ահաբեկչությունների մեջ», որոնք կատարվել են 2020-ի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---