АirBaltic-ը թռիչքներ կկատարի Ռիգայից Երևան

АirBaltic-ը թռիչքներ կկատարի Ռիգայից Երևան

PanARMENIAN.Net - АirBaltic ավիաընկերությունը նոր չվերթեր է մեկնարկում Ռիգայից, այդ թվում՝ դեպի Երևան։ Թռիչքները նախատեսվում է սկսել ամռանը։

Լատվիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տեղեկացնում է Breakingtravelnews-ը։

Ավիաընկերության գործադիր տնօրեն Մարտին Գաուսը նշել է, ավիաընկերությունը մտադիր էր դեպի Երևան թռիչքներ մեկնարկել դեռևս պանդեմիայից առաջ։

«Այժմ կարող ենք չվերթեր առաջարկել դեպի Հայաստանի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ»,-ասել է նա։

Գաուսը նաև հավելել է, որ ճամփորդությունների ինդուստրիայի վերականգնմանը զուգահեռ իրենց ընկերությունը կկարողանա ավելի շատ ուղղություններ առաջարկել ճանապարհորդներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---