Շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելող նախագիծն ընդունվել է

Շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելող նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է շահումով խաղերի բոլոր տեսակի, այդ թվում առցանց, գովազդներն արգելելու նախագիծը։

«Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացրել էր կառավարությունը։

Նախագծով արգելվում են շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով։

Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունումից 6 ամիս անց։

Գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախաձեռնությանը։

Միևնույն ժամանակ, գովազդը պետք է պարունակի նախազգուշացում խաղացողների համար հնարավոր նյութական վնասի մասին։

Դեռևս 2019թ․ հունիսին օրենքով ինտերնետ շահումով խաղերի գովազդների համար սահմանափակումներ մտցվեցին, և գովազդը թույլատրվեց միայն համացանցով, ռադիոյով և հեռուստատեսությամբ, սակայն դրանից հետո ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը նոր ուսումնասիրություն են արել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---