Բայրամով․ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա

Բայրամով․ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա։ Այդ մասին Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ Բաքուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Բայրամովն ասել է, որ «44-օրյա պատերազմը փոխել է իրողությունները տարածաշրջանում» և Բաքուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Նա հավելել է, որ արդեն կարելի է կարգավորման մասին երկխոսություն սկսել, հայտնում է ԱՊԱ-ն։

«Ադրբեջանը սատարում էր և սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․․․Այդ ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա։ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Երբ ՀՀ ղեկավարությունն ու հասարակությունը կհասկանան, որ այն, ինչ լավ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, վատ չէ Հայաստանի համար, հարաբերությունները կզարգանան»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլիչը գտնվում է Ադրբեջանում։ Նա այդ երկիր է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակության կազմում։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նրանց 2-րդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---