Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական համաժողովին![]() 7 մարտի 2022 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Անթալիայում դիվանագիտական համաժողովը կայանալու է մարտի 11-13-ին։ Մարտի 3-ին ԱԺ-ում, անդրադառնալով հնարավոր մասնակցությանն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, Միրզոյանն ասել էր, որ այդ հարցում ևս որոշում դեռևս չկա, ինչը պայմանավորված է «աշխարհում սրընթաց զարգացումներով»։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |