Բորել․ ԵՄ-ն մտադիր չէ արգելել ռուսական էներգակիրների ներկրումը

Բորել․ ԵՄ-ն մտադիր չէ արգելել ռուսական էներգակիրների ներկրումը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Al Jazeera հեռուստաալիքին։

Այդ հայտարարությունը նա արել է Վաշինգտոնի հայտարարությունից հետո, որը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի մասով։

«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը։ Մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բորելը նաև ասել է, որ Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին հնարավոր է, սակայն դա միանգամից չի լինի։ Ըստ նրա, Ռուսաստանի համար Ուկրաինայի կողմից սպառնալիք չկա, ընդ որում ԵՄ-ն «չի հրահրի Կիևին պատերազմել Մոսկվայի դեմ»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---