ՊԲ․ Ադրբեջանի հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ

ՊԲ․ Ադրբեջանի  հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ

PanARMENIAN.Net - Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ Ադրբեջանի տարածած հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ։

«Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել. Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:

«Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---