Մոսկվան ՌԴ-ից հեռացող ընկերությունների ժամանակավոր կառավարման մեխանիզմ է մշակել

Մոսկվան ՌԴ-ից հեռացող ընկերությունների ժամանակավոր կառավարման մեխանիզմ է մշակել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի իշխանությունները ՌԴ-ից հեռացող ընկերությունների ժամանակավոր կառավարման մեխանիզմ են մշակել։ Այն շարադրված է «Կազմակերպության կառավարման արտաքին վարչակազմի մասին», օրինագծում, գրում է ՌԲԿ-ն։

«Եդինայա Ռոսիայում» այս փաստաթուղթն անվանել են «ռուսական շուկան լքող օտարերկրյա ընկերությունների գույքի պետականացմանն ուղղված առաջին քայլ»։ ՌԴ էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ այս քայլը պետք է դրդի ընկերություններին չհեռանալ և շարունակել աշխատանքը Ռուսաստանում։

Ըստ օրինագծի, ժամանակավոր կառավարում կարող է սահմանվել 2 դեպքում․ երբ ընկերության ղեկավարը կամ ղեկավար մարմինները «փաստացի դադարեցրել են։ կառավարումը, օրինակ հեռացել ՌԴ տարածքից, կամ այն դեպքում, երբ կառավարման մարմինների գործողությունները կարող են հանգեցնել ընկերության գործունեության չհիմնավորված դադարեցմանը, լուծարմանը կամ սնանկացմանը։

Առաջին դեպքում արտաքին կառավարումը սահմանվում է 3 ամսով, երկրորդ դեպքում ՝ 6 ամսով։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---