Փաշինյան․ Ամեն ինչ պետք է անել, որ այցը ՌԴ հարուստ բովանդակությամբ ընթանա![]() 10 մարտի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ապրիլին Մոսկվա կատարելիք այցին, ասել է, թե պետք է ամեն ինչ անել, որ այցը Ռուսաստան անցնի բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ։ «Հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ ընթանա»,- ասել է նա: Անդրադառնալով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին՝ Փաշինյանը այն հաջող է անվանել և ասել է, որ պետք է աշխատել դրա օրակարգի իրականացման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Փարիզում կայացած հայ-ֆրանսիական համաժողովը պետք է օգտագործել նոր լիցք հաղորդելու համար Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին: Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |