Էդմոն Մարուքյանը` հատուկ հանձնարարություններով դեսպան![]() 14 մարտի 2022 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-ասվում է որոշման մեջ: Անդրադառնալով նշանակմանը՝ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ hանձնարարություններով դեսպանի կարգավիճակը: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |