ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացման մասին լուրերն ապատեղեկատվություն են

ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացման մասին լուրերն ապատեղեկատվություն են

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան Արմենպրեսի հարցմանը։

«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող», - հայտնել են ՊՆ-ից:

Նշվում է, որ ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում, ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում են իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈւ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։

ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորել են սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։

Ավելի վաղ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջանում։ Ըստ գյուղի բնակչի՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք` գյուղի նախկին սահմանային դիրքի և գյուղի գերեզմանատան հատվածում` 800-1000 մետրով։ «Գյուղի խմելու ջուրը այնտեղից է գալիս, վտանգի տակ է, չգիտենք՝ ինչ անենք»,- ասել էր նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---