ՔՊ-ն դեմ է քվեարկել գրքերի տպագրությունը և նյութերի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին![]() 22 մարտի 2022 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու նախագծին։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։ Նախագիծը լիագումար նիստի օրակարգում չի ընդգրկվել 60 դեմ, 30 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ներկայացնելով նախագիծը՝ Վարդանյանը նշել է, որ այն նպատակ ունի բարձրացնել ընթերցանության հանդեպ վերաբերմունքը։ «Հույս ունեմ խորհրդարանը կկարևորի գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը և այս հարցը կընդգրկի օրակարգ»,- ասել է Վարդանյանը քվեարկությունից առաջ։ Նա նշել է, որ աշխարհի մոտ 30 երկրում, այդ թվում՝ Կանադայում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, գրքերն ու տպագրությունն ազատված են ԱԱՀ-ից, իսկ մի շարք երկրներում, այդ թվում նաև Վրաստանում, Ադրբեջանում, արտոնություններ են սահմանված։ ՔՊ-ական Թագուհի Ղազարյանն իր հերթին ասել է, որ գրքերի մի մասը՝ մանկական, ուսումնա-մանկավարժական ձեռնարկներն ազատված են հարկերից և հավելել, որ հրատարակության համար ներկվող հումքին առնչվող նախագծի երկրորդ հատվածը խնդրահարույց է։ Նա առաջարկել է դեմ քվեարկել նախագիծն օրակարգում ընդգրկելուն, քանի որ հավելյալ քննարկումներ են անհրաժեշտ։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |