Սերժ Սարգսյան. Փառուխի, Ներքին Հանդի մասին խաղաղության դարաշրջանի ճարտարապետներին հարցրեք

Սերժ Սարգսյան. Փառուխի, Ներքին Հանդի մասին խաղաղության դարաշրջանի ճարտարապետներին հարցրեք

PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Արցախում ադրբեջանական զինուժի կողմից Փառուխ գյուղ ներխուժելու մասին լրագրողների հարցին, ասել է, որ «խաղաղության դարաշրջանի ճարտարապետներին հարցնեն»։

«Գնացեք, խաղաղության դարաշրջանի ճարտարապետներին հարցրեք Փառուխի, Ներքին Հանդի մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նախկին նախագահն այլ հարցերի չի պատասխանել։

Հարցերը Սարգսյանին ուղղվել են Կոմիտասի անվան պանթեոնում, ուր նա եկել էր հարգելու Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքական-պետական, ՀՀԿ-ական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հարվածային ԱԹՍ: Ադրբեջանի կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ 5 պայմանագրային զինծառայող։ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---