Միրզոյան․ Ակնկալում ենք՝ ԵԱՀԿ ՄԽ-ն բանակցություններ կկազմակերպի Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագրի հարցով![]() 1 ապրիլի 2022 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։ Այդ մասին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Միրզոյանը հիշեցրել է ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Արցախի Փառուխ գյուղ՝ նշելով, որ այն նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։ «Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով», - ասել է Միրզոյանը։ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն Երևանում է աշխատանքային այցով։ Մինչ այդ նա եղել է Բաքվում և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի ստորագրման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար։ Նա նաև ասել է, որ «համատեղ ջանքերով հնարավոր կլինի առաջխաղացման հասնել հումանիտար հարցերի, անհետ կորածների, պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |