ՀՀ նախագահն ու վարչապետը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը կարևորել են ԼՂ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

ՀՀ նախագահն ու վարչապետը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը կարևորել են ԼՂ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և ընդգծել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ևս կարևորել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը և նշել, որ այս հակամարտության վերջնական լուծման համար առաջին հերթին հակամարտող կողմերը պետք է մեծ կամք և քաղաքական պատրաստակամություն ցուցաբերեն: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու այս տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը:

Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---