Քաղաքապետ․ Ինչ-որ մեկն առևտրի կետ է բացել Ամիրյանի վրա, մի քիչ էլ թողնենք՝ ապօրինի շինություն կսարքի 4 ապրիլի 2022 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ qաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փողոցային առևտրի հետ կապված ինչ լիազորություններ ունի։ Նա նշել է, որ «ՍԱՍ» սուպերմարկետի և Ամիրյան փողոցի արանքում ինչ-որ մեկը առևտրի կետ է բացել։ «Բիզնես է դարձել: Մի քիչ էլ թողնենք, ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»,- ասել է Սարգսյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում։ Տեսչական մարմնի ներկայացուցիչը պատասխանել է, որ այդ առումով գրեթե ոչ մի լիազորություն չունեն՝ ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ մի վարչարարություն չեն կարող իրականացնել, միայն ԱՁ-ների, ՍՊԸ-ների դեպքում։ Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն իր հերթին նշել է, որ գիտեն՝ ում մասին է խոսքը, և որ այդ անձը անվճարունակ է, ինչքան տուգանում են՝ ազդեցություն չկա, բայց պայմանավորվել են ոստիկանության հետ, որ ուժեղացված ծառայություն սկսեն։ Սարգսյանը, նշելով, որ արդեն 3-րդ ամիսն է այդ վիճակն է, հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել այդ կետի վրա։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է միջոցներ ձեռնարկել։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |