Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության հանրահավաքին 5 ապրիլի 2022 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության հանրահավաքին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին՝ ո՛չ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ո՛չ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր հայկական երկու պետությունների շուրջ: Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար այս գործող իշխանությունների դեմ, այլ նաև անձամբ մասնակցելու է, վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են ՀՀ նախկին երեք նախագահները»,-ասել է Աշոտյանը: Ընդդիմության հանրահավաքը կայանալու է ապրիլի 5-ին, 18։30-ին Ազատության հրապարակում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |