Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, տեղեկացնում է Asbarez-ը։

Քասախյանն այս պաշտոնը կստանձնի առաջին անգամ՝ լիազորություններն ընդունելով պաշտոնավարությունն ավարտող Փոլա Դիվայնից։

«Կարիերայիս մեծ մասը ծառայել եմ Գլենդելի բնակիչներին և կշարունակեմ դա անել նաև ապագայում ՝ արդեն քաղաքապետի պաշտոնում։ Ես հպարտ եմ այդ հնարավարությամբ և շնորհակալ եմ գործընկերներիս մեծ վստահության համար»,-ասել է նորընտիր քաղաքապետը։

Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդելում բնակվում է 1986 թվականից։ Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, նա 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային քարտուղար՝ չորս անգամ վերընտրվելով այդ պաշտոնում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---