Միրզոյանը մեկնում է ՌԴ, կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին![]() 8 ապրիլի 2022 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նախապատրաստական է։ Կառավարության մարտի 10-ի նիստում Փաշինյանն ասել էր․ «Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասել էր վարչապետը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |