Գլխավոր դատախազի խորհրդական․ Արցախի պետական դրոշը ներկելու տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն

Գլխավոր դատախազի խորհրդական․ Արցախի պետական դրոշը ներկելու տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն

PanARMENIAN.Net - Մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ մամուլում հրապարակված տեսանյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է: Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի դրոշը տեղադրվել էր Երևանի Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքից հետո։ Ապրիլի 8-ին «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին դրոշի սպիտակ հատվածը՝ իրենց բնորոշմամբ «Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը»։

Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միության անդամները Երևանի Ֆրանսիայի հրապարակում Արցախի Հանրապետության նոր դրոշ են տեղադրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---