Արսենյանը պահանջում է Փաշինյանից սթափեցնել Արցախի ղեկավարությանը

Արսենյանը պահանջում է Փաշինյանից սթափեցնել Արցախի ղեկավարությանը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, արձագանքելով ընդդիմության կողմից ԱԺ քառօրյայի բոյկոտին և Արցախ մեկնելուն, ասել է, որ ընդդիմության գործողությունները հղի են լուրջ վտանգներով Հայաստանի համար, քանի որ դա «խաղաղության օրակարգի ամրապնդմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերի տորպեդահարման փորձ է»։

Նա նաև ԱԺ ամբիոնից պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից սթափեցնել Արցախի ղեկավարությանը։

«Պահանջում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների համար, քանի որ, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, վտանգի տակ կդրվի Հայաստանի որպես երկիր լինելիության հարցը։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները․․․ժողովուրդը մեզ մանդատ է տվել ու ասել է, որ խաղաղություն ապահովենք հարևանների հետ: Մենք չպետք է թույլ տանք արկածախնդիր որևէ քաղաքական թիմի կամ ղեկավարների խաղալ Հայաստանի անվտանգության հետ»,-ասել է նա։

Արսենյանը սթափության կոչ է արել նաև Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի մեկնարկած քառօրյայի նիստերին, քանի որ պատգամավորները մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հաստատել է դա իր խմբակցության անունից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով ընդդիմության կողմից ԱԺ քառօրյայի նիստերը բոյկոտելու որոշմանը, մեղադրել է նրանց չաշխատելու դիմաց աշխատավարձ ստանալու մեջ և հորդորել է վայր դնել մանդատները։ «Ինչու՞ մանդատները վայր չեք դնում: Եթե այստեղ գործունեությունը չեք ծավալում, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, գտեք ձեզ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---