Արցախի նախագահ․ Ադրբեջանի հետ հարևանությամբ պետք է ապրենք, բայց ենթակայությունը հնարավոր չէ

Արցախի նախագահ․ Ադրբեջանի հետ հարևանությամբ պետք է ապրենք, բայց ենթակայությունը հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ հասկանում են, որ Ադրբեջանի հետ հարևանությամբ պետք է ապրեն, բայց ենթակայությունը հնարավոր չէ, անթույլատրելի է։ Այդ մասին նա ասել է Մարտակերտի շրջանում վարչակազմի ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հարությունյանն ասել է, որ անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։

«Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք` պահպանել ստատուս քվոն։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ այստեղ Արցախի բնակչության ավտանգության երաշխավորներն են։ Շարունակել ապրել այստեղ` ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության։ Դա կարող է լինել անկախություն, կարող է լինել նաև Հայաստանի հետ միացում, ինչը քիչ հավանական եմ համարում, կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է նա։

Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն: Նա նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նախագահը:

Մինչ այդ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն են հայտնել Փաշինյանի կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:

Վարչապետ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---