ՀՀ փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկի է նվաճել ԵԱ-ում![]() 16 ապրիլի 2022 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով Եվրոպայի առաջնությունում: Հայաստանից ստուգատեսին մասնակցել է 10 մարզիկ: Մեծահասակների 67.5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել: Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82.5 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գևորգ Ալեքսանյանը (110 կգ): Վերջինս Եվրոպայի ևս 2 ռեկորդ է սահմանել: Պատանիների հաշվարկում էլ առաջին տեղը գրավել են Լևիկ Հակոբյանը (52 կգ) և Նարեկ Թամրազյանը (67.5 կգ): Մրցապայքարից վնասվածքի պատճառով դուրս է մնացել Արտյոմ Մկրտչյանը (75 կգ), ով այս պահին բուժում է ստանում Գերմանիայում: Մրցաշարին 14 երկրի 460 մարզիկ է մասնակցել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |