Բողոքի ակցիա՝ վարչապետի Գյումրի այցին ընդառաջ․ «Համաձայն չեմ»16 ապրիլի 2022 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ գյումրեցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունը արտահայտելով գործող իշխանության վարած քաղաքականության դեմ: Գյումրեցիները փողոցում լուռ ակցիա են իրականացնում, նրանք պարզել են «Համաձայն չեմ» գրություններով ժապավեններ, այսպիսով քաղաքացիներն իրենց անհամաձայնությունը և մտահոգությունն են հայտնում երկրում տիրող իրավիճակի հետ կապված, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ: «Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակի հետ, համաձայն չեմ, որ առայժմ չենք կարող մեզ դրսևորել որպես արժանապատիվ քաղաքացի, այս լռությանը համաձայն չենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: «Համաձայն չեմ» շարժման համակարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ սա շարժման առաջին ակցիան է, իսկ հետագայում ավելի կոնկրետ գործողությունների կդիմեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։ Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |