WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել![]() 16 ապրիլի 2022 - 13:54 AMT PanARMENIAN.Net - WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել։ Մեսենջերի հեղինակները հայտարարել են ընկերակցությունների ստեղծման պլանների մասին՝ նմանատիպ հետաքրքրություններով խմբերի միավորման գործառույթ ներմուծելու ճանապարհով։ Ընկերակցությունը WhatsApp-ում, ըստ էության, խմբերի հավաքածու է։ Օգտատերերը կարող են ընկերակցություններ ստեղծել, իսկ ադմինիստրատորները կարող են ներսում կառավարել խմբերը և բոլոր խմբերին միանգամից հաղորդագրություններ ուղարկել։ Առանձին չաթերը, կապված այդ խմբի հետ, կարող են շարունակվել, գրում է ՌԻԱ Նովոստին։ WhatsApp-ում դեռևս որոնման հնարավորություն և նոր ընկերակցություններ գտնելու հնարավորություն չի լինի։ Մշակողները կսահմանափակեն հաղորդագրությունների փոխանցման հնարավորությունը՝ նվազեցնելու համար ապատեղեկատվության տարածումն ընկերակցությունների խմբերում։ Նոր գործառույթը դեռևս հասանելի կլինի թեստավորմամբ զբաղվող խիստ սահմանափակ թվով անձանց։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |