Արամ Ա․ Արցախի անկախությունը սակարկության առարկա չի կարող լինել

Արամ Ա․ Արցախի անկախությունը սակարկության առարկա չի կարող լինել

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, ասել է, որ կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ, և հայտարարել, որ Արցախի անկախությունը սակարկության առարկա չի կարող լինել: Այդ մասին կաթողիկոսը խոսել է ապրիլի 17-ին Անթիլիասի Մայրավանքում սուրբ Հարության տոնի պատարագի իր պատգամում։

Դիմելով Արցախի հայրենակիցներին՝ Արամ Ա-ն ասել է. «Արցախի ժողովո՛ւրդ, մենք ձեզ հետ ենք, բառիս ամենազորեղ իմաստով։ Անկախությունը և արդարությունը Աստվածատուր արժեքներ և իրավունքներ են։ Արցախի ժողովուրդը հաստատել և ամրապնդել է իր անկախությունն այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել և ստեղծագործել է, ուստի՝ . ժողովրդի անկախությունը չի՛ կարող սակարկության նյութ դառնալ»։

Վեհափառը տագնապալի է անվանել նաև Հայաստանում տիրող վիճակը։ Նա նշել է, որ Հայաստանի համար պատասխանատուները, ժողովուրդը, ինչպես նաև Արցախի ժողովուրդը, պետք է կարողանան հավաքական կամք դրսևորել ԱՀ ազատ ապրելու իրավունքի հարցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---