Օպերայի շենքը կլուսավորվի նորովի

Օպերայի շենքը կլուսավորվի նորովի

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը նախատեսվում է լուսավորել նորովի: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետն առաջարկել է ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին աշխատանքներում ներգրավել նաև դիզայներների, որպեսզի շենքի գեղարվեստական լուսավորությունն ինքնատիպ լուծում ստանա:

Իսկ Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով՝ մշակված նախագծի համաձայն։ Այս շաբաթվա ընթացքում կտնկվի մոտ 4000 գեղազարդ թուփ, կձևավորվի չորս ծաղկանոց: Մինչ ոռոգման տարեշրջանի մեկնարկն այս պահին տարածքի ոռոգման ցանցի կարգաբերման միջոցառումներ են ընթանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---