Կրեմլ․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Կրեմլ․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը։ Վերջինս ՌԴ կայցելի պաշտոնական այցով։

«Քննարկվելու է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը,», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---