Baza. Հայտնի բլոգեր Պտուշկինի մուտքը ՌԴ արգելվել է 50 տարով20 ապրիլի 2022 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինացի հայտնի ճանապարհորդ բլոգեր, «Օրյոլ ի րեշկա» հեռուստահաղորդման նախկին հաղորդավար Անտոն Պտուշկինի մուտքը ՌԴ արգելվել է 50 տարով։ Դա կապված է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ, գրում է Baza տելեգրամ-ալիքն իր աղբյուրի վրա հղումով։ Ըստ աղբյուրի՝ ՌԴ մուտքի արգելքը գործում է ապրիլի 16-ից և կտևի մինչև 2072 թվականը: Պաշտոնական մեկնաբանություններ ՌԴ իրավապահ մարմիններից, ինչպես նաև Պտուշկինից, չեն հրապարակվել։ Վերջինիս ճանապարհորդությունների մասին բլոգին բաժանորդագրված է մոտ 6 մլն մարդ։ Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |