Վանեցյան․ Եթե Փաշինյանի ասած 25,000 զորքը կար, պետք էր չստորագրել, վերադիրքավորվել ու պահել Քարվաճառը, Բերձորը![]() 21 ապրիլի 2022 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքին, ասել է, որ եթե Փաշինյանի ասած 25,000 զորքը կար, պետք էր չստորագրել, վերադիրքավորվել ու պահել Քարվաճառը, Բերձորը: «Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել է, որ նոյեմբերի իննի փաստաթուղթը ստորագրում է 25,000 կյանք փրկելու համար։ Եթե մենք Արցախում ունեինք 25,000 զինվորական․․․Ալիևը վերջերս հայտարարել է, որ եթե այդ ժամանակահատվածում պատերազմը չկանգներ, լինելու էր այլ ընթացք, որովհետև ադրբեջանական բանակը հյուծված էր և չուներ անհրաժեշտ սպառազինություն։ Ընդ որում, հայկական կողմի պարտությունների հիմնական պատճառը եղել է անպաշտպան օդը, և ԱԹՍ-ները կարողանում էին հարվածել մեր դիրքերին ու զինվորներին»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Նրա խոսքով, նոյեմբերի 2-ից սկսած՝ Արցախի օդը որոշակիորեն պաշտպանված էր։ «Բերվել էր հատուկ տեխնիկա, ՀՕՊ սարքեր, և ամսի երկուսից գրեթե․․․այսինքն, արդեն հնարավոր էր նորմալ զորքերը շարել, փորձել վերակազմավորվել։ Իմ ասածը հետևյալն է՝ եթե ունեինք 25,000 զորք․ եթե ստորագրելու ժամանակ հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ ենք ունեցել մի հատվածում, որը Շուշին էր, և հնարավոր էր հետ քաշվել, վերակազմավորվել, ուժեղացնել պաշտպանությունն ու փոխել մարտավարությունը՝ չանցնել հարձակման, այլ պաշտպանվել առաջին փուլում, միաժամանակ՝ Քարվաճառն ու Բերձորը չհանձնելով՝ 100%-ով ՀՀ-ի սահմանների անվտանգությունն ապահովել։ Եթե չէինք ստորագրում, կարողանալու էին վերադիրքավորվել, փոխել մարտավարությունը և որևէ կերպ պատերազմի ընթացքը շրջել, գնալ դեպի հաղթանակ, որովհետև 44 օրում իշխանությունը և նրա քարոզչամեքենան ասում էր հաղթելու ենք, հաղթելու ենք․․․իսկ վերջում մի օրում պարզվեց, որ չենք հաղթում»,-ասել է նա։ Արթուր Վանեցյանը հստակեցրել է, որ այս սցենարի մասին ավելի վաղ խոսելիս չի ասել, թե խաղաղ բնակչությունը պետք է դուրս գար, պետք չէ բառացի հասկանալ իր ասածները։ «Բացառապես Քարվաճառում և Բերձորում դիրքավորվելու մասին չէր խոսքը, ինչո՞ւ եք բառացի հասկանում։ Դրանք անպայման պետք էր պահել, որ կարողանայինք պաշտպանել ՀՀ սահմանները։ Որ պահեինք, ոչ Սյունիքում այսօր խնդիր կունենայինք, ոչ Գեղարքունիքում»,-ասել է նա։ Ապրիլի 17-ի երեկոյան ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել և դրանք սկսված են։ Նա հավելել է, որ նստացույց է սկսում և տուն չի գնալու Ազատության հրապարակից։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց և պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային։ Ապրիլի 18-ի առավոտյան հրապարակում նստացույց անող Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի 2 մասնակից` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք հացադուլ են հայտարարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |