Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նա ազատ կարձակվի գրավի դիմաց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Սահմանված գրավի գումարը (50 միլիոն դրամ) մուծելուց հետո Մանվել Փարամազյանն ազատ կարձակվի»,- ասվում է գրառման մեջ։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---