Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններում Ղարաբաղը քննարկման թեմա չէ 6 ապրիլի 2009 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին թուրք պաշտոնյաների վերջերս կատարած հայտարարությունները: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ: Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել: Բազմիցս ասվել է, եւ կցանկանայի նորից ընգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Այսօր տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը եւ Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Էդուարդ Նալբանդյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |