Փաշինյանն՝ ընդդիմության մասին․ Իրենց թվում է, որ եթե ամեն ինչ կրկնօրինակեն, կստացվի![]() 4 մայիսի 2022 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, ընդդիմադիրների հեռանալուց հետո վերսկսված նիստում, պատասխանելով ընդդիմության փողոցային պայքարի մասին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, հորդորել է ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։ Նա նաև ասել է, թե ընդդիմությանը թվում է, որ «եթե ամեն ինչ, որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն, կստացի», գրում է Sputnik Արմենիան։ «Ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ 1 միջազգային բրենդն է, մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ»,-հայտարարել է Փաշինյանը, գրում է Panorama.am-ը։ ՔՊ մյուս հերթագրված պատգամավորները հրաժարվել են իրենց հարցերից և Ալեն Սիմոնյանը նիստը համարել է ավարտված: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |