Արամ Ա․ Արցախի ժողովուրդն ունի քաջություն` մերժելու որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր 5 մայիսի 2022 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, գրել է, որ արցախցիներն ունեն անվտանգությանը սպառնացող որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր մերժելու քաջությունը։ «Հարկ է քաջություն ունենալ, և Արցախի ժողովուրդն ունի այդ քաջությունը՝ մերժելու որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր, որ կարող է սպառնալ Արցախի հայության անվտանգությանը և հարցականի տակ առնել իր կամքն ազատորեն արտահայտելու Արցախի ժողովրդի իրավունքը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպմանը, անդրադառնալով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր շահարկումներին, ընդգծել է, որ որևէ պարագայում ԱՀ իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում: Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը խոսում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |