Բերման է ենթարկվել 48 քաղաքացի, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը 6 մայիսի 2022 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 48 քաղաքացի։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նա բերման է ենթարկվել «Հաղթանակ» կամրջի հատվածից, որտեղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին փողոցն ու կամուրջը։ Ոստիկանական մեծաքանակ ուժեր են կուտակվել, որոնք սկսել են քաշքշելով և ուժի կիրառմամբ բերման ենթարկել խաչմերուկը փակած խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները մի քանի շերտով պատ էին կազմել կամրջին հարող խաչմերուկում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ ոստիկաններն իրենք են այժմ փողոցը փակ պահում։ Նա առաջարկել է, քանի որ ոստիկանները փակ են պահում փողոցը, իրենք շարունակեն քայլերթը՝ այլ փողոցներ փակելու։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում քայլերթեր են իրականացվում 4 ուղղությամբ։ Քաղաքացիները խաղաղ ակցիաների շրջանակներում պարբերաբար փակում են փողոցները, խաչմերուկները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |