Վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու առթիվ քրգործ կա

Վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու առթիվ քրգործ կա

PanARMENIAN.Net - Քաղաքացու կողմից ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննչական և դատավարական գործողություններ են իրականացվում, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևանի Սայաթ-Նովա փողոցում քաղաքացին, ՀՀ վարչապետի հանրային գործունեությամբ պայմանավորված, նրա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:

Այնուհետև, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 06:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երևանում գործող սրճարանի պատուհանի ապակիները, ալյումինե հատվածները և գովազդային պաստառները:

Պարզվել է, որ նշված ենթադրյալ հանցագործությունները կատարվել են միևնույն անձի կողմից, և հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունները կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---