Բայրամով․ Հայաստանի 6 կետը դժվար է առաջարկ անվանել10 մայիսի 2022 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղ պայմանագրի 5 հիմնարար կետ և անդրադառնալով Հայաստանի 6 առաջարկի մասին հաղորդագրություններին, ասել է, որ Հայաստանի առաջարկած փաստաթուղթը ոչ մի կերպ չի կարելի «առաջարկություններ» անվանել, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել այդ 6 կետից մի քանիսը և կարող եք եզրակացնել, թե որքանով դրանք կարելի է առաջարկություն համարել»,-ասել է Բայրամովը։ Նա հայտնել է, որ, օրինակ, կետերից մեկում նշվում է, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ին փետրվարի 21-ի բազային առաջարկությունները ներկայացրել է մարտին։ «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ բազային առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Այդ մասին հարկավոր է հարցնել միջնորդներին։ Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, նշանակում է՝ հենց այդ օրն էլ ներկայացրել է։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի Ադրբեջանից։ Եվ որ դեռևս 1992-ին, երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ առումով Ադրբեջանի առաջարկի կրկնությունն է»,-ասել է Բայրամովը։ Նա ընդգծել է, որ հաջորդ կետով կրաևորվում է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կարևորությունը։ «Սա ևս հարց չի առաջացնում։ Կան փաստաթղթեր և, բնականաբար, դրանք պետք է կատարվեն։ Մյուս կետն այն է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների և դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցությունների կազմակերպման համար։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՄԽ համանախագահների միջև ոչ մի կապ չկա, և կարելի է ասել, որ այդ խումբը կաթվածահար է։ Ես թվարկեցի այդ 6 կետից 4-ը։ Հիմա ինքներդ եզրակացրեք՝ որքանո՞վ դրանք կարելի է առաջարկներ համարել։ Հայկական կողմը ևս դրանք առաջարկներ չի անվանել, այլ արձագանք՝ Ադրբեջանի առաջարկներին։ Դուք գիտեք Ադրբեջանի դիրքորոշումը։ Հրապարակվել են դրա հիմքը կազմող սկզբունքները։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում շարունակելու բանակցություններն այդ հիմնարար սկզբունքների հիման վրա և աշխատել խաղաղ պայմանագրի վրա»։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն իր հերթին ասել է, որ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններն անցկացվելու են Ադրբեջանի առաջարկների հիման վրա, գրում է ԱՊԱ-ն։ Նա հավելել է, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանը եկել է եզրակացության, որ «հայկական կողմը համաձայնվել է խաղաղ պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել»։ Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, հայտարարել էր, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։ Նա, սակայն, չէր հրապարակել կետերի բովանդակությունը և նշել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութե Կիրանցի ղեկավար. Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը վերադարձնելու ենք Տավուշի 4 գյուղ հանձնելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ Կիրանցի գյուղապետն ասել է, որ դրանք ադրբեջանական գյուղեր են Փաշինյան․ ՀՀ այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցուցադրել եմ նաև Տավուշում «Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»,-ասել է նա Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցով Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացվեն Այդ ընթացքում հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները |