Բլինքենն Ալիևի հետ խոսել է հայ գերիների ազատ արձակման մասին12 մայիսի 2022 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում խոսել է հայ գերիներին ազատ արձակելու մասին, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևը քննարկել են «առաջիկա կոնկրետ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, ներառյալ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ գերիների ազատ արձակմանը»: Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու համար երկրներին հասնել տևական համապարփակ խաղաղության: Պետքարտուղարը նաև շեշտել է Ադրբեջանի կարևոր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |