Սարգսյան. Եթե 44-օրյայի ընթացքում ՀՀ-ն ճիշտ ընթացակարգով դիմեր ՌԴ-ին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ

Սարգսյան. Եթե 44-օրյայի ընթացքում ՀՀ-ն ճիշտ ընթացակարգով դիմեր ՌԴ-ին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 13-ի ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այսօր բոլորովին այլ կլիներ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, պետք է պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի, և Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ` եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»,– ասել է Սարգսյանը։

Արցախի հետագա ճակատագրի մասին հարցին ի պատասխան ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---