ԱՄՆ-ն $40 մլրդ օգնություն կուղղի Ուկրաինային․ Սենատը հավանություն է տվել![]() 17 մայիսի 2022 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։ Կողմ է քվեարկել է 81 սենատոր, դեմ՝ 11-ը, գրում է Deutsche Welle-ն։ Նրանք կողմ են քվեարկել օրինագծի ընդունման վերաբերյալ առաջարկի շուրջ դեբատները դադարեցնելու առաջարկությանը։ Օրինագծի վերաբերյալ վերջնական քվեարկությունը կայանալու է շաբաթվա վերջին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինայում պատերազմի դադարեցման նշաններ չի տեսնում։ «Ցավոք, դեռևս տեսանելի չէ, որ աճած լինի այն ընկալումը, թե որքան հնարավոր է արագ պետք է վերջ տալ սրան»,- ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |