ԱՀ դատախազություն․ 300,000-ական դրամի սոցաջակցության ծրագրի ընթացքում ապօրինի 47.7 մլն դրամ է վճարվել

ԱՀ դատախազություն․ 300,000-ական դրամի սոցաջակցության ծրագրի ընթացքում ապօրինի 47.7 մլն դրամ է վճարվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության 159 քաղաքացի, չունենալով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցություն ստանալու իրավունք, որոշման սխալ մեկնաբանման ու կիրառման արդյունքում ներառվել էր շահառուների ցանկում և ստացել հատկացվող 300,000 դրամի չափով աջակցություն, տեղեկացնում է ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Այդպիսով ՀՀ պետբյուջեից որպես սոցաջակցություն ավելի է վճարվել ընդհանուր 47,700,000 դրամ գումար:

2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը, որի իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր:

Հիշյալ գումարի մի մասը քաղաքացիների կողմից կամովին հատուցվել է, իսկ մնացյալների վերաբերյալ հաղորդվել է ՀՀ իրավասու մարմնին՝ անհիմն հարստացած անձանց նկատմամբ գույքային պահանջ ներկայացնելու հարցը քննարկելու համար:

Վերոհիշյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է՝ սոցիալական աջակցության ներկայացված ծրագրի կիրառման ընթացքում ապօրինությունների ու չարաշահումների հերթական դեպքերը վեր հանելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---