Աժ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքում պաշտոնյաների ցանկի ընդլայնումը![]() 19 մայիսի 2022 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվում է օրենքում գործածվող «Պաշտոնատար անձ» հասկացությունը։ Նախատեսվում է բացի պաշտոնյաներից այդ հասկացության տակ ներառել նաև նրանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Առաջարկվել է նաև, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը: Նախագծով փոփոխվում է նաև գործերի ուսումնասիրության ժամկետը՝ 2 տարվա փոխարեն սահմանվելով 3 տարի։ Այդ փոփոխությունը տարածվելու է նաև չավարտված ուսումնասիրությունների վրա: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում չավարտված մոտ 300 և ավարտված 20 ուսումնասիրություն կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ և դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Նիստերը լինելու են հրապարակային: Մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմում ևս պետք է մուտք արվի դատարան: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում հաշտության համաձայնությունների շուրջ, մոտ ապագայում հաշտության բանակցությունների թիվը կաճի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |