Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղուժերի հետ![]() 19 մայիսի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին: Պայմանավորվածության համաձայն, բացի յուրաքանչյուր ամիս անցկացվող խորհրդակցական ժողովի նիստերից, նման հանդիպումները ևս կկրեն պարբերական բնույթ: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |