Նաուսեդա․ Լիտվան աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը

Նաուսեդա․ Լիտվան աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը

PanARMENIAN.Net - Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ երկկողմ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռք բերմանը, ինչպես նաև ՀՀ-ի՝ ժողովրդավարական արժեքներին անցմանը։

Լիտվայի նախագահը նշել է նաև, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր է երկխոսությունը ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը:

«Ինչպես գիտեք նախքան այստեղ գալս եղել եմ նաև Ադրբեջանում: Այնտեղ փորձել ենք հասկանալ իրենց դիրքորոշումը, այստեղ արդեն փորձում ենք հասկանալ ձեր մոտեցումներն ու դիրքորոշումը: Երկխոսությունն ու փոխըմբռնումը շատ կարևոր է, քանի որ առաջ շարժվելու այլ ճանապարհ չկա»,-ասել է նա:

«1991-ին Լիտվան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այդ ժամանակվանից մինչ օրս մենք աջակցել ենք ձեր ջանքերին։ Ողջունում եմ Հայաստանի կառավարության ջանքերը՝ հատկապես արդարադատության համակարգում։ Մենք ցանկանում ենք, որ դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որը կհանգեցնի ձեր սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- հայտարարել է Նաուսեդան, գրում է Sputnik Արմենիան։

Լիտվայի նախագահը նշել է, որ առավոտյան հնարավորություն է ունեցել ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին ու ընդգծեց՝ նման բան այլևս երբեք չպետք է կրկնվի։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում հարատև խաղաղություն հիմնելու Հայաստանի ջանքերը և ասել, որ Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են։

Նրա խոսքով՝ վերահաստատվել է միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։ Հատուկ անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին։

«Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնողական էներգիայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները»,- ասել է Խաչատուրյանը։

Լիտվայի նախագահը երկօրյա այցով Հայաստան է ժամանել մայիսի 19-ին տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Լիտվայի նախագահի այցը տարածաշրջանային է։ Մայիսի 18-ին Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---